Գառնի

Գառնի հեթանոսական տաճարը Հայաստանում միակ պահպանված և եզակի կառույց է: Այն սկսվել է կառուցվել դեռևս մեր թվարկությունից առաջ առաջին դարից, որի մասին են վկայում տաճարի տարածքում հայտնաբերված հունարեն արձանագրությունները: Ըստ ավանդության տաճարի մոտով է անցել Ա. Մակեդոնացին այն կամրջով, որի փլատակները պահպանվել են տաճարից քիչ ներքև Ազատ գետի կիրճում:

 

Տաճարը կանգուն է մնացել մինչև 1679 թվականը: Կործանված տաճարի մասը, պատերի քանդակները, խոյակները ընկած էին տաճարի շուրջ: Տասը տարի պահանջվեց հայ վարպետներից որպեսզի վերականգնեն պատմական նշանակություն ունեցող այս մշակութային կառույցը